«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ավելի ծանր վնասվածք է ստացել, քան սպասվում էր։
Ինչպես հայտնում է The Telegraph-ի լրագրող Ջեյմս Դաքերը, անգլիացին բաց կթողնի չորսից վեց շաբաթ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վաղ հայտնել էր, որ Մեյսոնը չի խաղա մինչև սեպտեմբերի 4-ին սկսվող միջազգային ընդմիջումը:
Մաունթը վնասվածք է ստացել անցած շաբաթավերջին «Թոթենհեմի» դեմ խաղում: Այս ամառ 24-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 64,2 միլիոն եվրոյի դիմաց: