Մաուրիսիո Պոչետինոն նշել է, թե ակումբը որ դիրքերը պետք է ուժեղացնի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ ակումբը պետք է ուժեղացնի դարպասապահի և հարձակվողի դիրքերը։

«Մեզ առնվազն մեկ դարպասապահ է պետք։ Մենք շատ տաղանդավոր երիտասարդ դարպասապահներ ունենք, բայց նրանց ժամանակ է պետք։ Մենք ավելին ենք ուզում և խոսում ենք հարձակվողական ոճի ֆուտբոլիստի մասին, որն ունի ճիշտ հատկանիշներ։ Այնուամենայնիվ, մենք չենք ցանկանում կասեցնել երիտասարդ տղաների՝ Բրոիի և Նկունկուի առաջընթացը։

Տրանսֆերային պատուհանը բաց է, և ակումբը առաջ է շարժվում, և այո, խոսակցություններ կան, որ մենք հետևում ենք դրանցից մի քանիսին, գուցե ճիշտ է, թե ոչ, մենք ձեզ կտեղեկացնենք, երբ ինչ-որ բան լինի»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։