«Լիվերպուլը» չի պատրաստվում վաճառել եգիպտացի 31-ամյա հարձակվող Մոհամեդ Սալահին և չի բանակցի սաուդյան «Ալ-Իթթիհադ» ակումբի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջիդայի ակումբը 90 միլիոն եվրոյից ավելի առաջարկ է արել։ Գործարքի դեպքում Սալահի տրանսֆերը կարող է ռեկորդային դառնալ Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ։
Եգիպտացին «Լիվերպուլի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Սալահը «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից՝ թիմի հետ հաղթելով Չեմպիոնների Լիգայի 2018/2019 թթ. խաղարկությունը։