«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 շաբաթ, հայտնում է Bild-ը։
20-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ մարզման ժամանակ ձախ ազդրի վնասվածք է ստացել։ Կասկածներ կան, որ Մուսիալան ժամանակ կունենա վերականգնվելու Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև սեպտեմբերյան հանդիպումներին։
Ամենայն հավանականությամբ, Մուսիալան խաղադաշտ կվերադառնա միջազգային հանդիպումների դադարի ավարտին: