Դիդյե Դեշամ․ «Ես կշարունակեի նրան հավաքական հրավիրել, նույնիսկ եթե նա չխաղար»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս ամառ Մբապպեն վիճեց ՊՍԺ-ի ղեկավարության հետ, քանի որ ֆուտբոլիստը չցանկացավ երկարաձգել պայմանագիրը: Արդյունքում ֆուտբոլիստը նույնիսկ հեռացվեց հավաքականից, սակայն որոշ ժամանակ անց կողմերը հաշտվեցին։

«Մբապպեն ամենևին էլ եսասեր չէ։ Ես կշարունակեի նրան հավաքական հրավիրել, նույնիսկ եթե նա չխաղար։ Մենք լուծում կգտնեինք։ Իրավիճակը բարդ էր, բայց կարգավորվեց։ Բոլորը ստեղծված իրավիճակից հաղթական դուրս եկան։

Ես խոսեցի Կիլիանի հետ։ Նա շատ ոգևորված է առաջիկա միջազգային հանդիպումներով, բայց ակնհայտ է, որ նա շահագրգռված է հաջողության հասնել ինչպես ակումբում, այնպես էլ անձնական մակարդակով»,- Դեշամի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։