«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտնել է, որ թիմը մտադիր է չորրորդ անգամ անընդմեջ հաղթել Պրեմիեր Լիգան։
«Երբ մտածում ես, որ նախկինում ոչ ոք նման բան չի արել, դա քեզ միշտ ստիպում է ավելի առանձնահատուկ զգալ այն առումով, որ մենք պատմության մեջ ինչ-որ բան ենք ստեղծել: Եվ եթե մենք դա անենք 4-րդ անգամ անընդմեջ հաղթենք Պրեմիեր Լիգան, մնացած բոլորի համար դժվար կլինի կրկնել այս արդյունքը։ Մեր երկրում շատ թիմեր կան, որոնք պայքարում են տիտղոսի համար։
Սա այլ տեղ չի լինում: Եվ մենք շատ շահագրգռված ենք այս նպատակին հասնելու մեջ։ Մենք պատրաստվում ենք շարունակել պատմություն կերտել և, իհարկե, այս թիմը դարձնել լավագույններից մեկը։ Դա մեզ համար շատ բան է նշանակում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց Սիլվայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ 29-ամյա պորտուգալացին նոր պայմանագիր է ստորագրել մինչև 2026 թվականը։ Ֆուտբոլիստը «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 308 հանդիպում՝ դառնալով 55 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։