Իսպանիայի հավաքականի պաշտպան Այմերիկ Լյապորտը սոցցանցում հայտնել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
«Հարգելի «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներ, այսօր ես ուզում էի կիսվել ձեզ հետ մի պատմությամբ», – ասել է Լապորտը մի տեսանյութում, որը ցույց է տալիս «Մանչեսթեր Սիթիում» իր խաղային ժամանակաշրջանի կարևոր պահերը:
«Այժմ սա պատմության մի մասն է: Շնորհակալություն և շուտով կտեսնվենք»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լյապորտը շուտով կդառնա սաուդյան «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ։