Կայացավ Ասիայի Չեմպիոնների լԼիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
Արթուր Քարտաշյանի «Իստիկլոլը», որը ներկայացնում է Տաջիկստանը, խմբային փուլում ստացել է հետևյալ մրցակիցներին`
սաուդյան «Ալ-Նասրին», քաթարական «Ալ-Դուխաիլին» և իրանական «Պերսեպոլիսին»։
Հիշեցնենք, որ «Ալ-Նասրում» են խաղում այնպիսի աստղային ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Սադիո Մանեն, Մարսելո Բրոզովիչը, Դավիդ Օսպինան, Ալեքս Տելլեսը և ուրիշները։