Ուգո Լյորիսի ապագայից նոր տեղեկություն կա

«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը չի տեղափոխվի «Լացիո»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նշվում է, որ 36-ամյա ֆրանսիացին երբեք մոտ չի եղել Հռոմ տեղափոխվելուն, քանի որ չի ցանկանում լինել պահեստային դարպասապահ իր կարիերայի վերջնամասում։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսին «Թոթենհեմը» հայտարարեց, որ Լյորիսին թույլ են տվել նոր թիմ փնտրել: Հավանական է, որ դարպասապահը կփոխի ակումբային գրանցումը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։

Լյորիսը «Թոթենհեմում» հանդես է գալիս 13 տարի։ Այս ընթացքում դարպասապահը անցկացրել է 447 պաշտոնական հանդիպում, որոնցում բաց է թողել 508 գոլ։