«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Բրենթֆորդը» 25-ամյա արգենտինացու համար ավելի քան 40 մլն եվրո է առաջարկել։ Բացի այդ, ակումբը պատրաստ է մեծ աշխատավարձ առաջարկել հենց ֆուտբոլիստին։
Գոնսալեսը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նա մանուշակների կազմում անցկացրել է 82 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։