Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին երկրորդ հնարավորությունը կստանա «Ինտերում»։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը՝ կիսապաշտպանը տպավորել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին մինչմրցաշրջանային փուլում։ Բացի այդ, իտալացի մասնագետը գոհ էր ֆուտբոլիստի ելույթներից նախորդ մրցաշրջանում։ Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը անցկացրել է վարձավճարով «Մոնցայի» կազմում։
Հիշեցնենք, որ Սենսին սկսել է խաղալ «Ինտերում» 2019 թվականի ամռանը, երբ տեղափոխվեց «Սասուոլոյից»։