Սենեգալի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Ֆատին մեկնաբանել է հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ։
«Դեմբելեն ֆրանսիացի ամենամեծ տաղանդն է ժամանակակից ֆուտբոլում։ Ես խոսում եմ մաքուր տաղանդի մասին, ոչ թե հաջողության պատմությունների կամ տիտղոսների։ Դուք կարող եք ինձ պատմել Զիդանի, Բեն Արֆայի, Ռիբերիի մասին, բայց ես կարծում եմ, որ Դեմբելեն ավելի ուժեղ է։ Նա ինձ տալիս է նույն էմոցիաները, որոնք ես ունեցա, երբ տեսա Ռոնալդու կամ Ռոնալդինյոյի խաղը:
Դա այն ֆուտբոլիստն է, ով չգիտի, թե ինչ է անելու գնդակի հետ, դա կախարդական բան է: Բայց ես չեմ խոսում նրա մասին՝ որպես ամենաուժեղ կամ կատարյալ ֆուտբոլիստի»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում RMC-ն։
26-ամյա Դեմբելեն «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել այս ամառ՝ կնքելով պայմանագիր մինչև 2028 թվականը։