«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանը վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղում։ Մաունթը բաց կթողնի «Նոթինգհեմի» հետ առաջիկա խաղը և խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերյան ընդմիջումից հետո՝ միջազգային հանդիպումների համար։
24-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։