Օգոստոսի 20-ին «Կադիսի» դեմ խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը 16 տարեկան 38 օրական հասակում սահմանեց Իսպանիայի առաջնության ռեկորդ՝ դառնալով 21-րդ դարում Լա Լիգայի խաղը մեկնարկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Յամալը Լա Մասիայի ամենամեծ տաղանդներից մեկն է, և երիտասարդը հասել է պատմական նոր հանգրվանի։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ իսպանացին նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ում տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
Այս պահին Յամալին հաջողվել է երեք անգամ խաղալ «Բարսելոնայի» հիմնական կազմում։