Տեղեկատվություն Թուրքիա – Հայաստան հանդիպման լուսաբանման վերաբերյալ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտում կկայանա  ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Թուրքիա – Հայաստան հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են լուսաբանել հանդիպումն անմիջականորեն մրցավայրից, պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00, media@ffa.amէլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը(լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3×4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Ավելացնենք, որ հավատարմագրման համար կարող են դիմել միայն մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են հոգալ Թուրքիա կատարվելիք ուղևորության, (ոչ ՀՖՖ պատվիրակության կազմում), ինչպես նաև հյուրանոցային բոլոր ծախսերը: