Կիլիան Մբապպեն մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և անձամբ՝ ֆուտբոլիստը, և նրա ներկայացուցիչները երկար ժամանակ բանակցել են և փոխզիջման են մոտենում։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Մբապպեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Հաղորդվում էր, որ մարզիկը հրաժարվել է ակտիվացնել ավտոմատ երկարաձգումը ևս մեկ մրցաշրջանով և ցանկանում է լքել թիմը պայմանագրի ավարտից հետո։ Նախկինում հարձակվողը հեռացվել էր ՊՍԺ-ից մինչմրցաշրջանային հավաքի համար։