«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին նշանակվել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ պաշտոնում մասնագետի առաջին խնդիրը կլինի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում հաջողության հասնելը։
Նախկինում 46-ամյա Անրին աշխատել է Բելգիայի հավաքականի մարզչի օգնական 2021-ից 2022 թվականներին և 2016-ից 2018 թվականներին։
Նաև 2018/19 մրցաշրջանում նա գլխավորեց «Մոնակոն», իսկ մեկ մրցաշրջան անց՝ «Մոնրեալ Իմպակտը»։