Իտալիայի բարձրագույն վարչական դատարանը մերժել է «Յուվենտուսի» բողոքը

Իտալիայի բարձրագույն վարչական դատարանը մերժել է «Յուվենտուսի» բողոքը ընդդեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Ինտերի» և Իտալիայի օլիմպիական կոմիտեի, հայտնում է ANSA-ն։

Թուրինյան ակումբը փորձել է վիճարկել 2005/06 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսից թիմին զրկելու դեպքը։ Ըստ աղբյուրի՝ սա վերջնական որոշումն է, որին «Յուվենտուսը» այլեւս չի կարողանա վիճարկել։

2005/06 մրցաշրջանում «Յուվենտուսը» մեղադրվում էր պայմանավորված խաղերին մասնակցելու մեջ։ Գործընթացի արդյունքում ակումբը զրկվեց չեմպիոնությունից և ուղարկվեց Սերիա Բ։