Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է հեռանալ թիմից, հաղորդում է լրագրող Դավիդ Բեռնաբեուն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ցանկանում է գնել Սաուդյան Արաբիայի անանուն ակումբը, ով պատրաստ է իսպանական ակումբին առաջարկել 15 մլն․ եվրո։

Նշվում է, որ «Բարսելոնան» մերժել է առաջարկը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 5 մլն եվրո։