«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան խոսել է 2023/24 մրցաշրջանում թիմի նպատակի մասին։
«Մենք ստատիկ չենք խաղում, շատ ենք շարժվում: Սա այն է, ինչ մարզիչն է ուզում մեզնից։ Ֆրանչեսկո Մագնանելիի գալուստով մենք փորձարկում ենք այս նոր մարտավարությունը:
Ինչպես մարզիչն արդեն ասել է, այս մրցաշրջանում մեր նպատակը Չեմպիոնների Լիգա մտնելն է, իսկ հետո կտեսնենք»,- Կիեզայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։