«Գրանադայի» հարձակվողը տեղափոխվել է Լա Լիգայի մեկ այլ ակումբ

«Գրանադայի» հարձակվող Սամուել Օմորոդիոնը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Ատլետիկոն» ակտիվացրել է 19-ամյա հարձակվողի հետգնման տարբերակը։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր (մինչև 2028 թվականի հունիսի վերջը)։

Օմորոդիոնը գոլ է խփում «Ատլետիկոյի» դեմ Լա լիգայի առաջին տուրի խաղում։