Մաուրիսիո Պոչետինո․ «Մենք ավելի կուժեղանանք և անպայման մրցունակ թիմ կլինենք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ի երկրորդ տուրի խաղում «Վեսթ Հեմից» կրած պարտությունը (1:3)։

«Սա ֆուտբոլ է։ Մեր նման թիմերին անհրաժեշտ է հավասարակշռություն: Կարծում եմ՝ այսօր եղան մի քանի պահեր, երբ մեզ չհաջողվեց լավ աշխատել, և դա հանգեցրեց նրան, որ գոլեր բաց թողեցինք։ Բայց մենք շատ պահեր ստեղծեցինք և լավ գործեցինք առաջին խաղակեսում: Պետք է հաղթեինք հանդիպման առաջին խաղակեսում։

Դա այնպիսի համընկնման տեսակ է, որը դժվար է բացատրել: Դու ունես գնդակը, ստեղծագործում ես, և գուցե լավագույն թիմն ես դաշտում, բայց վերջում պարտվում ես:

11 մետրանոցից գոլ բաց թողնելը հիասթափություն էր: Մենք հիանալի խաղացինք, բայց դրա համար ոչինչ չստացանք: Ես նեղված եմ, բայց սա դեռ սկիզբն է: Մենք պետք է հավատանք։ Կարծում եմ՝ մենք ավելի կուժեղանանք և անպայման մրցունակ թիմ կլինենք»,- ասել է Պոչետինոն Sky Sports-ին տված հարցազրույցում։