Ռոյ Քինը «Մանչեսթեր Յունայթեդին» անվանել է նոր «Թոթենհեմ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը մանկունիացիներին անվանել է նոր «Թոթենհեմ Հոթսպուր»։

Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում մանչեսթերցիները 0։2 հաշվով պարտվեցին «Թոթենհեմին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր «Թոթենհեմն է»։ Թիմը հուսահատ է։ Այն համախմբում է լավ ֆուտբոլիստների, նրանց աջակցում են երկրպագուները, բայց դա չօգնեց խուսափել պարտությունից։ «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ տեսք ուներ վերջին խաղում»,- Քինի խոսքերն է մեջբերում Talksport-ը։