Պեպ Գվարդիոլան երկրպագուին առաջարկել է իր տեղը զբաղեցնել «Նյուքասլի» դեմ խաղի ժամանակ։
Մի երկրպագու քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին փոխարինումներ չկատարելու համար: Բանավոր վիճաբանությունից հետո Գվարդիոլան «Սիթիի» նստարանի մոտ երկրպագուին ակնարկել է, որպեսզի փոխարինի նրան:
«Նա խնդրեց ինձ փոխարինում կատարել։ Իսկ ես նրան հարցրի, թե ինչպիսի փոխարինում է ուզում, չգիտեի։ Ասացի՝ արի այստեղ, արա։
Ես տեսա, որ թիմն այդ պահին դեռ կենդանի էր, և երբեմն ռիթմի մեջ մտնելը կարող է դժվար լինել։ Մարզիչները փոխարինում կատարելու հնարավորություն ունեն, նրանք են որոշում՝ դա անել, թե ոչ»,- ասել է Գվարդիոլան 1:0 հաշվով հաղթանակից հետո։