Պեպ Գվարդիոլա. «Ես կասեի, որ նա նման է Անդրես Ինյեստային»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իսպանացի Այտան Բոնմատիի մասին:

«Ես սիրահարված եմ ֆուտբոլիստուհի Այտանա Բոնմատիի խաղին: Ես կասեի, որ նա նման է Ինյեստային, ով խաղում էր «Բարսելոնայում»։ «Բարսելոնայի» ներկայիս թիմն անհավատալի ազդեցություն է ունեցել կանանց ֆուտբոլի թիմի վրա:

Իհարկե, ես շատերի հետ կապեր ունեմ «Բարսելոնայում», դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում ինձ համար։ Բայց միևնույն ժամանակ, Անգլիայում ես գիտեմ մի քանի աղջիկների, ովքեր խաղում են այստեղ՝ «Մանչեսթեր Սիթիում», և նրանք նույնպես եզրափակիչում են»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Այսօր՝ օգոստոսի 20-ին, 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։