«Մանչեսթեր Սիթին» տնային հանդիպումներում անընդմեջ հաղթանակներով ակումբային ռեկորդ է սահմանել։
Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց «Նյուքասլին» (1:0): «Էթիհադ» մարզադաշտում «քաղաքայինները» 17 անընդմեջ հաղթանակ են տարել բոլոր մրցաշարերում: Այս ընթացքում նրանք խփել են 55 գնդակ, բաց են թողել 7-ը, 11 դեպքում նրանք դարպասն անառիկ են պահել։
«Մանչեսթեր Սիթին» վերջին անգամ չի կարողացել հաղթել սեփական հարկի տակ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին՝ գրանցելով ոչ-ոքի՝ (1-1) «Էվերթոնի» դեմ խաղում: