Լիոնել Մեսսիի գոլն օգնեց «Ինտեր Մայամիին» նվաճել առաջին գավաթը (VIDEO)

Օգոստոսի 20-ին կայացել է «Նեշվիլ» – «Ինտեր Մայամի» Լիգայի գավաթի եզրափակիչը։

Հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին՝ Լիոնել Մեսսին բացեց հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին, իսկ 57-րդ րոպեին Ֆաբրիս Պիկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներն ավելի ուժեղ գտնվեցին՝ 10:9: Հավելենք, որ «Ինտեր Մայամիի» նորեկներ Մեսսին, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան հստակ իրացրին իրենց հարվածները:

«Ինտեր Մայամիի» համար այս գավաթն առաջինն էր ակումբի պատմության մեջ։

Հանդիպման տեսությունը՝