Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում գոլ խփեց յոթերորդ խաղում անընդմեջ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Հյուսիսամերիկյան լիգայի գավաթի եզրափակչում՝ «Նեշվիլի» դեմ խաղում: Արգենտինացի հարձակվողը հանդիպման 23-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ և առաջ մղեց իր թիմին՝ բացելով այս հանդիպման հաշիվը։

Նշենք, որ Մեսսին յոթերորդ խաղում անընդմեջ գոլ խփեց «Ինտեր Մայամիի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում 7 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: