Խուան Կուադրադոն իր նորամուտի ժամանակ սուլոցների է արժանացել

«Ինտերի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն իր նորամուտի ժամանակ սուլոցների է արժանացել «Ներաձուրրիի» երկրպագուների կողմից:

Կոլումբիացի վինգերը խաղադաշտ է մտել Ա Սերիայի առաջին տուրի՝ «Մոնցայի» դեմ հանդիպման (2:0) երկրորդ խաղակեսում։ Կուադրադոն մտավ խաղադաշտ 67-րդ րոպեին, սակայն երկրպագուները սուլիչով ողջունեցին «Յուվենթուսի» նախկին ֆուտբոլիստին։

Կուադրադոյի՝ ազատ գործակալի կարգավիճակով «Ինտեր» տեղափոխվելը վրդովմունք առաջացրեց «Ներաձուրրիի» երկրպագուների շրջանում, քանի որ 35-ամյա ֆուտբոլիստը մի քանի տարի անցկացրեց «Յուվենթուսում»՝ հակասություններ առաջացնելով միլանցիների դեմ բազմաթիվ խաղերում:

Միաժամանակ երկրպագուների ծափահարություններին արժանացավ Մարկո Արնաուտովիչը, ում այս ամռանը ձեռքբերեց «Ինտերը»։