«Բավարիայի» պաշտպան Յոսիպ Ստանիշիչը մոտ է Լևերկուզենի «Բայեր» վարձավճարով տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա խորվաթն այս պահին բուժզննում է անցնում՝ գործարքն ավարտելուց առաջ։
Ստանիշիչը «Բավարիայի» համակարգում է 2017 թվականից։ Դրանից հետո նա մյունխենցիների հիմնական կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Portal Transfermarkt-ը եզրային պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: