«Բրենթֆորդի» կիսապաշտպանը տեղափոխվել է իսպանական Լա Լիգա

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Սերխի Կանյոսը տեղափոխվել է «Վալենսիա», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։

Կանյոսը «Բրենթֆորդում» է 2017 թվականից։ Նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 249 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 33 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում եզրային հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Օլիմպիակոսում»։