«Բարսելոնան» շնորհավորել է Լիոնել Մեսսիին ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կոչման կապակցությամբ։
«Ինտեր Մայամիի» հարձակվողը նվաճեց իր կարիերայի 44-րդ տիտղոսը՝ դառնալով Լիգայի գավաթի հաղթող ու գերազանցելով Դանի Ալվեսի ռեկորդը։
«Շնորհավորում ենք Լեո Մեսսիին պատմության ամենաշատ գավաթ նվաճած ֆուտբոլիստ դառնալու համար։ 44 գավաթ։ Մենք հպարտ ենք, որ այս անհավանական պատմության մի մասն ենք»,- գրել է «Բարսան» սոցցանցում: