«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է հարձակվող Հարի Քեյնի դեբյուտային հանդիպումը Գերմանիայի առաջնությունում։
30-ամյա անգլիացին Բունդեսլիգայի 1-ին տուրի՝ «Վերդերի» հետ խաղում (4:0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Լավ է, մեղմ ասած: Պարզապես հիանալի էր: Նրա ներկայությունը, նրա անհատականությունը, նրա աշխատանքը մարզումների ժամանակ:
Նա սկսեց գոլային փոխանցումով, իսկ հետո ինքն էլ գոլ խփեց: Հուսով ենք, որ նա կշարունակի նույն ոգով»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։