Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բավարիան» հաղթեց Բրեմենի «Վերդերին»։ Կայացած հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով։
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն խաղադաշտ դուրս եկավ 84-րդ րոպեին՝ փոխարինելով Ջամալ Մուսիալային։
Դրա շնորհիվ Մյուլլերն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բավարիայում» Բունդեսլիգայի 16-րդ մրցաշրջանում։ Ըստ Opta-ի՝ սա ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ։