Թիերի Անրին աշխատանքի կանցնի Ֆրանսիայում

«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին մոտ է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը գլխավորելուն, հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի համաձայն՝ 46-ամյա ֆրանսիացու նշանակման մասին կհայտարարվի երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին։ Անրին կփոխարինի Սիլվեն Ռիփոլին, ով թիմը լքեց հուլիսի վերջին։

Նախկինում Անրին աշխատել է որպես Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական, ինչպես նաև գլխավորել է «Մոնակոն» և «Մոնրեալը»։