Մարկո վան Բաստեն․ «38 տարեկանում ես ավելի լավ կխաղայի, քան Կրիշտիանու Ռոնալդուն»

Հոլանդիայի հավաքականի լեգենդ Մարկո վան Բաստենն իրեն համեմատել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Այս օրերին շատ կան ինձ նման ֆուտբոլիստներ։ Լևանդովսկին մի փոքր նման է ինձ։ Կրիշտիանու Ռոնալդուն, կարծում եմ, մոտ է։ Միայն թե նա ֆիզիկապես ինձնից ուժեղ է։

Նա 38 տարեկան է և դեռ ակտիվ է։ Բայց ես կցանկանայի տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե ես կարողանայի խաղալ մինչև 38 տարեկան: Կարծում եմ՝ ավելի լավ կխաղայի, քան նա»,- վան Բաստենի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։