Խվիչա Կվարացխելիան առողջական խնդիրներ ունի

«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան չի մասնակցի Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրի «Ֆրոզինոնեի» դեմ հանդիպմանը։

Վրացի ֆուտբոլիստը առողջական փոքր խնդիրներ ունի, ինչի կապակցությամբ ուրբաթ օրը մարզման մի մասն անցկացրել է անհատական ​​ռեժիմով։

Հիշեցնենք, որ «Նապոլին» անցած մրցաշրջանում հաղթեց Իտալիայի առաջնությունում։