Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է պատմության լավագույն դարպասապահի անունը

Իտալիայի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է պատմության լավագույն դարպասապահի անունը։

«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ համարում են ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը։ Բայց ես այդպես չեմ կարծում։ Շատերն իմ օգտին են քվեարկում, քանի որ ես երկար եմ խոսել։ Ինձ համար լավագույնը Իկեր Կասիլյասն է։ Նա խաղացել է Եվրոպայի ամենամեծ ակումբում և նրա հետ բազմաթիվ տիտղոսներ է նվաճել։ Կասիլյասն նաև հաջող հանդես եկավ Իսպանիայի հավաքականում»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։

Հիշեցնենք, որ Կասիլյասը Իսպանիայի հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ «Ռեալի» հետ նա հինգ անգամ հաղթել է Լա Լիգան, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգան։