Ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով «Բարսելոնան» բանակցություններ է վարում կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ նոր պայմանագրի շուրջ՝ հետևելով նույն բանաձևին, ինչ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ պայմանագիր կնքեցին, հայտնում է Sport.es-ը:
Նոր պայմանագիրը կհանգեցնի հոլանդացի կիսապաշտպանի աշխատավարձի կրճատմանը, սակայն ի վերջո Դե Յոնգը կստանա նույն գումարը, ինչ հիմա։ Նրա եկամուտը կփոխհատուցվի պայմանագրի վերջին տարիներին։
Սա նպատակ ունի ապահովելու, որ ակումբը պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և թույլ կտա «կապտանռնագույններին» կատարել մի քանի անհրաժեշտ տրանսֆերներ, որպեսզի ավարտին հասցնեն թիմի հավաքագրումը գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի խնդրանքով: