«Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն դեռ կարող է հեռանալ իր թիմից մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ չնայած պայմանագրի ավտոմատ երկարաձգմանը, բրազիլացին պահպանում է հեռանալու շանսերը։
Աղբյուրը հայտնում է, որ Սանդրոյի գործակալը վերջերս բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի ակումբների հետ, սակայն առայժմ կողմերի միջև կոնկրետ ոչինչ չկա։
Հիշեցնենք, որ Սանդրոն Թուրինի «Յուվենտուսում» է հանդես գալիս 2015 թվականի ամառվանից։