«Սևիլիայի» կենտրոնական հարձակվող Ռաֆա Միրը հայտնվել է իսպանական մեկ այլ ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Վալենսիան» հույս ունի գնել 26-ամյա ֆուտբոլիստին։ «Չղջիկները» Միրին դիտարկում են որպես արգենտինական «Բոկա Խունիորս» մեկնած Էդինսոն Կավանիի փոխարինող։
Միրի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։