«Լիվերպուլը» հայտարարել է «Շտուտգարտի» կիսապաշտպան Վատարու Էնդոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
30-ամյա ճապոնացին մերսիսայդցիների կազմում հանդես կգա 3-րդ խաղային համարի ներքո։ Ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետն ու տրանսֆերի գումարը չեն նշվում։
Էնդոն «Շտուտգարտում» է հանդես գալիս 2020 թվականի հուլիսից՝ գերմանական թիմի կազմում անցկացրած 133 խաղում խփելով 15 գոլ և կատարել է 12 գոլային փոխանցում։