Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե որքան ժամանակով է շարքից դուրս եկել Կևին Դե Բրույնեն

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի վմասվածքի մասին։

«Նա բաց կթողնի չորսից հինգ ամիս։ Վնասվածքների պատճառով մենք մեր լավագույն մարզավիճակում չենք։ Սա նորմալ է, մենք հարմարվում ենք, բայց մեր մարտական ​​ոգին մեզ հետ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։