«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեու Լավիան պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։
«Ես շատ ուրախ եմ միանալու «Չելսիին» և դառնալու այս հետաքրքիր նախագծի մի մասը: Սա հիանալի ֆուտբոլային ակումբ է, որն ունի մեծ պատմություն: Չեմ համբերում, թե երբ կհանդիպեմ իմ բոլոր նոր թիմակիցներին»,- ասել է Լավիան։
«Լավիան» «Սաութհեմփթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2022 թվականի հուլիսին։