«Գալաթասարայի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն կմիանա «Ասթոն Վիլային», հայտնում է Sportitalia-ն:
24-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել և այժմ պայմանագիր է կնքում Պրեմիեր Լիգայի ակումբի հետ։
«Ասթոն Վիլան» Զանիոլոյին վարձավճարով կվերցնի 3,5 միլիոն եվրոյով՝ ֆուտբոլիստին գնելու 20 միլիոն եվրոյով և 7 միլիոն եվրո բոնուսներով։