Լուչանո Սպալետտին գլխավորեց Իտալիայի հավաքականը

Իտալացի մարզիչ Լուչանո Սպալետտին ստանձնել է Իտալիայի ազգային հավաքականը, հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում 64-ամյա մասնագետը գլխավորեց «Նապոլին» և թիմը հասցրեց տիտղոսին, բայց հետո լքեց պաշտոնը ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Նա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռոբերտո Մանչինիին։