«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան հետաքննվում է սպորտային խաղադրույքների համար, ինչը նրա տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» կանգնեցրել է կործանման եզրին, հայտնում է Daily Mail-ը:
Ըստ անգլիական լրատվամիջոցների՝ հենց Պակետայի դեմ սկսված հետաքննությունն է բարդացրել «Վեսթ Հեմի» և «Մանչեսթեր Սիթիի» բանակցությունները, որոնք ցանկանում են պայմանագիր կնքել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ։
Աղբյուրը չի նշում, թե արդյոք 25-ամյա երիտասարդին մեղադրանք կառաջադրվի։
Մայիսին «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին ութ ամսով որակազրկվեց՝ խաղադրույքների արգելքը խախտելու համար։