«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ավելի քան մեկ ամիս, հայտնում է լրագրող Նաթան Գիսինգը։
Լոնդոնցիների ավագը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (1:1): Նա փոխարինվեց հանդիպման 76-րդ րոպեին։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին «Չելսիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։