«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն արգելափակել է իր տեղափոխությունը «Լացիո», հայտնում է L’Équipe-ը:
Լոնդոնյան և հռոմեական ակումբները նախապես պայմանավորվել էին ֆրանսիացու տրանսֆերի շուրջ, սակայն «Լացիոն» Լյորիսին չի երաշխավորել տեղ մեկնարկային կազմում, ինչից հետո նա հրաժարվել է տրանսֆերից։
Հիշեցնենք, որ 36-ամյա դարպասապահը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ակումբի կազմում անցկացրած 447 խաղում նա բաց է թողել 508 գոլ։