Դիեգո Գոդինը հայտնել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը

Ուրուգվայի հավաքականի նախկին ավագ Դիեգո Գոդինը հայտնել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

««Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի հետ ես ստիպված էի խաղալ Լեո Մեսսիի լավագույն ժամանակներում «Բարսելոնայում», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում»։ Ոմանց համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը կլինի Մարադոնան։ Ինձ համար Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Ես միայն երկու ֆուտբոլիստների եմ խնդրել, որպեսզի իմ կարիերայի ընթացքում փոխանակեն մարզաշապիկները: Դա Մեսսին էր՝ «Բարսելոնայում» և Արգենտինայի հավաքականում»,- Գոդինի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 31-ին 37-ամյա Գոդինը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։